«Սանարե-Ֆարմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1993 թվականին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում: Ընկերության նպատակն է դեղամիջոցներով ապահովել Հայաստանում, Բելառուսում և ԱՊՀ այլ երկրներում գտնվող հիվանդներին:
29 տարի շարունակ մեր ընկերությունը հաջողությամբ զբաղվում է դեղագործական արտադրանքի գրանցման նորմատիվային փաստաթղթերի պատրաստմամբ, բոլոր տեսակի դեղագործական արտադրանքի գրանցման/վերագրանցման և առաջմղման ախատանքներով, տարբեր դեղագործական ապրանքների մարքեթինգային հետազոտությունների կատարմամբ: Ինչպես նաև մասնակցում է պետական գնումների մրցույթներին՝ վերոնշյալ երկրների տարածքում շնորհված բոլոր պայմանագրերի հետագա մատակարարմամբ:
«Սանարե-Ֆարմ» ՍՊԸ-ն սերտ կապեր է հաստատել տարբեր երկրների դեղագործական ընկերությունների միջև, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, Արգենտինան, Իրանը, Հնդկաստանը, Կորեան և այլն:
Ավելի քան 15 տարի մեր ընկերությունը հանդիսանում է բելառուսական ՀՈՒՁ «Բելմեդպրեպարատի» և «Ֆարմտեխնոլոգիա» ՍՊԸ բելառուսական ընկերությունների միակ բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մեր ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է ապրանքների ավելի քան 120 անուն։
Այժմ ինտենսիվ աշխատանքներ են տարվում բելառուսական «Academpharm» SE և «Med-Interplast» IPUP ընկերությունների արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու ուղղությամբ։
Ավելի քան հինգ տարվա ընթացքում մեր ընկերությունը հանդիսացել է Արգենտինայի ERIOCHEM ընկերության միակ բացառիկ մատակարարը Հայաստանի Հանրապետությունում:
«Սանարե-Ֆարմ» ՍՊԸ-ն միաժամանակ հանդիսանում է «Արփիմեդ» ՍՊԸ-ի բացառիկ ներկայացուցիչը Բելառուսի Հանրապետության տարածքում։ Մենք հաջողությամբ գրանցել ենք և վերջին 20 տարիների ընթացքում Բելառուսի Հանրապետությանը մատակարարել ենք այս ընկերության արտադրանքի 24 անվանում, այդ թվում՝ հոգեմետ դեղեր:
Մեր աշխատանքի զգալի մասն են կազմում մեր և իրանական ընկերությունների հարաբերությունների հաստատումն ու զարգացումը։ Դիվերսիֆիկացված մարքեթինգային հետազոտությունների և ինտենսիվ բանակցությունների արդյունքում մենք հասել ենք սերտ գործարար հարաբերությունների Իրանի Իսլամական Հանրապետության հսկա դեղագործական հոլդինգների և դեղագործական առաջատար արտադրողների հետ:
Մենք նաև արդյունավետ և խոստումնալից հարաբերություններ ենք զարգացնում հնդկական ընկերությունների հետ, ինչպիսիք են Biocon Limited-ը և Biocon SDN.BHD-ը:
Մենք չափազանց բարձր ենք գնահատում մեր գործընկերներին և անում ենք հնարավորինը՝ համագործակցության փոխշահավետ և հարմար պայմաններ ստեղծելու համար:
Մեր աշխատանքի հիմնական սկզբունքները՝ պատասխանատվություն, դինամիկություն, ճկունություն, արագ արձագանքում, շարունակական զարգացում, ապահովում են մեր արժանի և կայուն տեղը միջազգային դեղագործական ասպարեզում։


